Լատվիա. Վենտսպիլս քաղաքում գործում են զբոսաշրջային փողեր

Վենտսպիլս քաղաքում հիմա կարելի է վճարումներ անել զբոսաշրջային մուրհակներով: Հյուրանոցներում, սրճարաններում և քաղաքի  այլ զբոսաշրջային վայրերում կընդունեն նոր արժույթը: Նոր մուրհակով կարելի է վճարում կատարել պլանետարիումում, ջրային ատրակցիոնների այգում, Լիվոնյան շքանշանի պալատում, հյուրանոցներում, սրճարաններում և այլ հայտնի հաստատություններում:

Թողարկվել են 5, 10, 20, 50 և  100 վենտեր: Ընդ որում` տուրիստական արժույթի 100  միավորը հավասար է մեկ լատի: Ինչպես նշում են Վենտսպիլսյան դումայում` դա քաղաքի մարքեթինգային քաղաքականություններից մեկն է` ուղղված զբոսաշրջության զարգացմանը:

You might also like