AirBaltic լատվիական ավիաընկերությունը ներկայացրել է սննդի պատվիրման նոր համակարգ, որը թույլ կտա ուղևորներին ինքնուրույն կազմել ճաշացանկը` թռիչքի տոմսը ամրագրելիս: Ուղևորները կարող են ընտրել ճաշ ավելի քան 70 տեսակներից` դասավորելով այն վիրտուալ սկուտեղի վրա:
Ճաշացանկը ներառում է բանջարեղենային ռիզոտտո, ձկան տարբեր տեսակներ, խոզի միս, հավի կրծքամիս, որոնք կարելի է համտեսել 9 աղցաններից մեկի հետ` ընտրելով աղանդեր և խմիչք` ըստ ճաշակի: Ուղևորները կարող են պատվիրել ճաշը ընկերության կայքում տոմսը ամրագրելուց անմիջապես հետո կամ ինքնաթիռի թռիչքից առաջ` 48 ժամվա ընթացքում. հայտնում է Travel Daily News-ը: