Արգենտինան և Բոլիվիան նախատեսում են միավորել իրենց ներկայիս երթուղիները` նվիրված լեգենդար հեղափոխական Էռնեստո Չե Գևարային: Այն կներառի բոլիվիական «Չե երթուղին» (Ruta del Che) և արգենտինական «Չե ճանապարհները» (Los Caminos del Che): Արգենտինայի տարածքում այս հեղափոխականի անվան հետ կապված «Ճանապարհները» անցնում են Միսոնես, Սանտա Ֆե և Նեուկեն նահանգների պատմական վայրերով. հայտնում է BuenoLatina.ru-ն: Բոլիվիայում «Չե երթուղին» ընդգրկում է Սամաիպատա (Samaipata) և Վալեգրանդե (Vallegrande) քաղաքները: Այս տուրերը միավորելու միտքը եղել է վաղուց, բայց գործնական քայլեր դեռևս չեն արվել: Նաև դիտարկվում է Կուբայի նախագծին միանալու հնարավորությունը: Այս երկրով է անցնում Չե Գևարայի կյանքի ամենահետաքրքիր շրջաններից մեկը: Ազատության կղզում մայիսին տեղի ունեցած FITCUBA տուրիստական ցուցադրության շրջանակներում Արգենտինայի զբոսաշրջության նախարար Դանիել Ալիգերան (Daniel Aguilera) ներկայացրել է համագործակցության նախագիծը: