Ուշացած ճամփորդություն դեպի Տավուշ

Երևի մի քիչ ուշացած կլինենք որևէ ճամփորդություն կատարելու, բայց կարծես արևն այս տարի այդքան էլ չի շտապում թաքնվել, ուստի դեռ կարող ենք շրջել: Այս անգամ առաջարկում ենք վայելել աշնան վերջին գույները Տավուշի մարզում:

Autumn Armenia Colors - Tavush RegionՏավուշը Հայաստանի անտառաշատ մարզերից մեկն է, ահա թե ինչու է այն կոչվում հայկական Շվեյցարիա: Այն նաև հիրավի համարվում է Հայաստանի զբոսաշրջության կենտրոններից մեկը` մարդկանց գրավելով ոչ միայն իր գեղատեսիլ բնությամբ, այլ նաև հայ միջնադարյան ճարտարապետության այնպիսի գլուխգործոցներով, ինչպիսիք են` Հաղարծինը, Գոշավանքը, Մակարավանքը, Կիրանց վանքը, Վարագավանքը, Խորանաշատը և այլն:

Տավուշի մարզի գրեթե բոլոր եկեղեցիները կառուցվել են նույն ժամանակահատվածում` 10-13րդ դարերում: Նրանց մեծ մասը կառուցվել են բնակավայրերից ու աղմուկից հեռու` բնության գրկում և ժամանակին եղել են մշակութային կամ դպրության կենտրոններ, ինչպես օրինակ Հաղարծինը կամ Գոշավանքը:

Tavush Region of Armenia - Autumn ColorsԲայց սրանք Տավուշի մարզի բոլորը եկեղեցիները չեն. Հնարավոր է ճանապարհորդելիս դուք ինքներդ հանդիպեք եկեղեցական որևէ համալիրի կամ փոքրիկ վանքի: Այս համալիրների գեղեցկությունն ու ինքնատիպությունը գնահատելն ու դրանցով հիանալը թողնում ենք ձեզ: Իսկ եթե ձեզ հաջողվի տեսնել  արևածագը կամ մայրամուտը Տավուշի հրաշագեղ բնության գրկում, ուղևորությունը կարող եք իսկապես հաջողված համարել:

Շատ են այստեղ նաև անանցանելի հուշարձանները, որոնց մուտքը ժամանակը դժվարամատչելի և նույնիսկ անհնարին է դարձրել: Բերդի ամրոցը, որը 10-րդ դարի սկզբից համարվել է Ցլիկ Ամրամի նստավայրը, ժամանակի ընթացքում քայքայվել է, բայց դեռևս չի կորցրել իր գրավչությունը: Այն դեռ գերիշխում է Բերդ քաղաքի վրա` ցույց տալով իր անառիկությունը:

Այսպես կարելի է շրջել ամբողջ մարզով. բնության և հնության ներդաշնակությունը հաճելի միջավայր է ստեղծում հանգստի համար: Ուզում ես ամբողջ մարզը շրջել ոտքով, քնել վրաններում ու բնաձայներից բացի ոչինչ չլսել:

Հաճելի աշնանային ուղևորություն:

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

Նյութը տրամադրել է «Regent» Կրթախորհրդատվական Կենտրոնը, որն իրականացնում է տուրիզմի ոլորտի դասընթացներ հետևյալ ուղղություններով`

  • ԳԻԴ-էքսկուրսավարների մասնագիտացված դասընթացներ
  • Տուրիզմ-Անգլերենի բարձրակարգ դասընթացներ
  • Տուրիզմի ծառայությունների մատուցման AMADEUS համակարգի հավաստագրված դասընթացներ և վերապատրաստման/լիցենզավորման կուրսեր
  • 1C-Hotel: հյուրանոցային բիզնեսի կառավարման ավտոմատ համակարգ
  • TillyPad XL: սպասարկման և ժամանցի ոլորտի ձեռնարկությունների կառավարման ավտոմատ համակարգ:

Regent Կրթախորհրդատվական Կենտրոնի կոնտակտային տվյալներն են`

Երեւան 0001, Վազգեն Սարգսյան 26/3, 301 գրասենյակ
Հեռ. (010) 525-447, 055-555-001, 055-111-039
www.regent.am   |   info@regent.am

You might also like