Lastminute.com կայքը գրանցել է բջջային հեռախոսի օգնությամբ տուրեր ամրագրելու 300%-անոց և թռիչքի օրը ավիատոմսերի ամրագրում անելու 50% -անոց աճ: Կայքի գործադիր տնօրեն Մարկ Մեդոկը նշում է, որ պլանշետներով և բջջային հեռախոսներով ամրագրումներ անում են ցանկացած տարիքի մարդիկ:
Իսկ կայքի ամրագրումների 50%-ը արվում է այն ճանապարհորդությունների համար, որոնք անցկացվելու են հենց այդ՝ ամրագրման օրը: Lastminute.com-ը հեռուստատեսությամբ, թերթերով և սոցիալական լրատվամիջոցներով կանցկացնի նոր գովազդային արշավ ամբողջ ամառվա ընթացքում, որը կցուցադրի lastminute.com-ի արտադրանքի որակը և արժեքը. գրում է travelmole-ը: