Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հայտնել են, որ գիշերը տեղացած հորդառատ անձրևի պատճառով, ելնելով անվտանգությունից, Լարսի սահմանային անցակետի փորձնական բացումը 4×4 թեթև մարդատար ավտոմեքենաների համար հետաձգվել է, տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը:
Նախնական տվյալներով ավտոճանապարհը փորձնական կբացվի հուլիսի 6-ին։
Իրավիճակի փոփոխության դեպքում՝ լրատվականններին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։