Եվրոպայի գլխավոր գարեջրային մայրաքաղաքներից մեկը պատրաստվում է խոշոր փառատոնի՝ նվիրված փրփրուն ըմպելիքին։ Հանրահայտ Չեխական գարեջրի փառատոնը կանցկացվի 2016 թվականի մայիսի 12-ից 28-ին։ Ակնկալվում է, որ տոնին կմասնակցեն գարեջրի հազարից ավել սիրահարներ Եվրոպայի և աշխարհի տարբեր երկրներից։ Միջոցառմանը կներկայացվի ավելի քան 150 տեսակի գարեջուր, որոնք արտադրվում են Չեխիայում։ Հատուկ գարեջրային վրաններ կտեղադրվեն Պրահա-7 թաղամասում, որոնք կզբաղեցնեն շուրջ 4 հազար քառակուսի մետր տարածք։ Փառատոնին կմասնակցեն նաև Պրահայի ռեստորաններն ու բարերը, այնպես որ, այցելուներին սպասում են նաև համեղ ուտեստներ։ Փառատոնի բոլոր օրերի տոմսը գարեջրի սիրահարներին կարժենա 100 CZK։