Քուվեյթը կհյուրընկալի միայն նրանց, ովքեր անալիզ կհանձնեն

Այս տարի Քուվեյթը կսկսի երկրի քաղաքացիներից, ժամանակավոր բնակություն հաստատած օտաերկրացիներից և զբոսաշրջիկներից  պահանջել ԴՆԹ անալիզներ տվյալների բազայի համար։
Ինչպես գրում է  news.com.au-ն՝ պետությունը անվտանգության միջոցների բարձրացման շրջանակում բոլոր նրանցից, ովքեր բնակվում են երկրի տարածքում, կպահանջի արյան և թքի անալիզ․ հայտնել է խորհրդարանի անդամ Ջամալ Ալ Օմարը  «Ֆրանս Պրեսս» գործակալությանը։ Զբոսաշրջիկները երկիր մեկնելուց առաջ պետք է հանձնեն իրենց ԴՆԹ-ի անալիզը։
Նրանք, ովքեր կհրաժարվեն ներկայացնել նմուշը, կարող են հայտնվել բանտում կամ տուգանվել  42 000 դոլար։ Նմուշի կեղծումը սպառնում է 7 տարվա ազատազրկումով։

You might also like