Բացվել է Վրաստանի ամենաերկար կամուրջը, որը կրճատում է Թբիլիսի-Բաթումի ճանապարհը
Քոբուլեթի քաղաքում բացվել է նոր 1,18 կմ երկարությանմբ կամուրջը, որը շրջանում է Քոբուլեթի քաղաքը և կարճեցնում դեպի Բաթումի ճանապարհը
Վրաստանում բացվել է երկրի ամենաերկար կամուրջը: 1.18 կմ երկարությամբ շինությունը, որը շրջանցում է Քոբուլեթին, Թբիլիսիից Բաթումի ճանապարհը կկրճատի մոտ կես ժամով:
Այս կամրջի շինարարությամբ ավարտին հասցվեց ճանապարհի 18 կմ հատվածը, որն ունի 2 թունել և 15 կամուրջ: Այս մասին հայտնում է Սպուտնիկ Ջորջիան:
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն նշել է, որ Թբիլիսի-Բաթումի ճանապարհը 30 րոպեով կրճատելուց բացի, նոր ճանապարհը թույլ կտա նվազեցնել փոխադրման ծախսերն ու վնասակար ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: