Գերմանիայում պարտավորություններից ազատել են Օբի-Օբի անունով կոալային, ով գուշակել էր ազգային հավաքականի Ուկրաինայի և Լեհաստանի դեմ խաղերի հաշիվները Եվրոպայի առաջնության շրջանակներում։ Այդ մասին հայտնել է Today թերթը։
Լեյպցիգի կենդանաբանական այգու բնակիչը կատարում էր իր մարգարեությունը՝ ընտրելով երկրների դրոշներով էվկալիպտի ճյուղերով լի երկու բաժակներից մեկը, որոնց հավաքականները հանդիպում են խաղադաշտում։ Օբի-Օբին գուշակել էր ոչ ոքի Գերմանիայի և Ուկրաինայի խաղի համար (Գերմանիան հաղթել է 2:0 հաշվով) և հաղթանակ Լեհաստանի հետ խաղում (խաղն ավարտվել է 0:0 հաշվով)։
«Ինչպես իսկական անհաջողակ՝ նա հնարավորություն է տալիս ուրիշներին գուշակել հաշիվը։ Իր ողջ ուժը նա ներդնում է էվկալիպտը ուտելու գործին», —նշել է գազանանոցի ներկայացուցիչը։
Ինչպես նշում է Today-ը՝ կոալան նույնիսկ չի կարողացել մոտենալ ութտնուկ Պաուլի կանխատեսումների ճշգրտությանը։ 2010 թվականին աշխարհի առաջնությանը նա գուշակել էր գերմանական հավաքականի մասնակցությամբ բոլոր խաղերի ելքը, ինչպես նաև՝ կանխատեսել Իսպանիայի հաղթանակը եզրափակչում։ Պաուլը մահացավ համաշխարհային առաջնությունից մի քանի ամիս անց։