Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարությունը զգուշացնում է զբոսաշրջիկներին, որ նրանք զգույշ լինեն ճանապարհորդելիս, քանի որ Մեծ Բրիտանիայում սովորական համարվող շատ երևույթներ կարող են խնդիրներ առաջացնել այլ երկրներում: Daily Telegraf-ը ներկայացնում է օրենքների օրինակներ, որոնց խախտումը կարող ` մեծ տուգանքներ արժենալ, նույնիսկ՝ ձերբակալություն:
Չնայած այն հանգամանքին, որ Նիդերլանդները համարվում է թեթև թմրադեղեր հանդուրժող երկիր, բայց դա թույլատրելի է միայն հատուկ վայրերում: Թմրանյութերի տեղափոխումը և օգտագործումը կարող է հանգեցնել ազատազրկման:
Վենետիկում արգելված է կերակրել աղավնիներին: Որպես պատժամիջոց կիրառվում է տուգանքը:
Ճապոնիա. արգելվում է երկիր բերել ռնգային սփրեյներ, որոնք պարունակում են պսեվդոէֆեդրին: Պատժամիջոցը՝ տուգանք:
Բարսելոնում չի թույլատրվում լողափից դուրս շրջել լողազգեստներով, լողավարտիքով կամ մերկ: Պատժամիջոցը՝ տուգանք:
Սինգապուրում արգելված է մաստակ ծամել Mass Rapid Transit-ում: Պատժամիջոցը՝ տուգանք:
Թայլանդ. արգելվում է երկիր բերել 200-ից ավել ծխախոտ: Պատժամիջոցը՝ մեծ տուգանք և բռնագրավում:
Իտալիա, Ֆլորենցիա. արգելված է ուտել կամ խմել՝ եկեղեցու կամ հասարակական վայրի աստիճաններին նստած: Պատժամիջոցը՝ մեծ տուգանք:
Սաուդյան Արաբիա. արգելված է լուսանկարել կառավարական շենքերը, ռազմական օբյեկտները և պալատները: Պատժամիջոցը՝ ձերբակալություն, կալանավորում:
Բարբադոս. արգելվում է բոլորին, այդ թվում՝ երեխաներին, կրել քողարկող հագուստ: Պատժամիջոցը՝ տուգանք:
Նիգերիա. արգելվում է երկիր բերել հանքային ջուր: Պատժամիջոցը՝ մեծ տուգանք և բռնագրավում:
Ֆիջի. արգելվում է արևային լոգանք ընդունել մերկ վիճակում: Պատժամիջոցը՝ տուգանք:
Մալդիվյան կղզիներ. Մահմեդականությունից բացի այլ կրոնական ավանդույթների պահպանումը արգելված է ոչ մալդիվցիներին և զբոսաշրջիկներին: Պատժամիջոցը՝ ձերբակալություն, կալանավորում: