Նիդեռլանդների ազգային ավիափոխադրող «ԿԼՄ» (KLM) ավիաընկերությունը առաջինը աշխարհում կսկսի ուղևորներին առաջարկել լցնովի գարեջուր թռիչքի ընթացքում։ The Daily Mail-ի փոխանցմամբ՝ անսովոր ծառայությունը կգործարկվի արդեն այս ամռանը։
Ավիաընկերության ներկայացուցիչները պատմել են, որ օդում փրփրուն ըմպելիքի լցման համար նախատեսված սարքի ստեղծման վրա ծախսվել է մի քանի տարի։ Ավիափոխադրողը զբաղվել է սարքի մշակմամբ Heineken-ի հետ համատեղ։
Դժվարությունը կայացել է նրանում, որ սովորական գարեջրային ծորակը չի գործել ցածր մթնոլորտային ճնշման պայմաններում։ Բացի այդ, տակառը անհրաժեշտ էր տեղավորել սայլակի վրա, որով բաժանվում են սնունդն ու ըմպելիքները։
Սակայն, բոլոր դժվարությունները հաղթահարվել են, և ավիափոխադրողի առաջին ուղևորները կկարողանան վայելել լցնովի գարեջուրն արդեն օգոստոսին։