Լոնդոնի մետրոյի կայարաններից մեկը կկոչվի Կլիչկոյի անունով

Լոնդոնի մետրոյի կայարանները 2012թ. Օլիմպիական խաղերի ժամանակ կանվանափոխվեն և կկրեն օլիմպիական նշանավոր անձանց անուններ:

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի մետրոպոլիտենի քարտեզում այժմ նշված են հայտնի սպորտսմենների անուններ: Լոնդոնի հյուսիս-արևմտյան մասի հյուրերին կընդունի «թեթևատլետային» սկզբնական կայարանը համաշխարհային ռեկորդակիր Սերգեյ Բուբկայի անունով: Մետրոյի կայարաններից մեկը կկոչվի նշանավոր բռնցքամարտիկ Վ. Կլիչկոյի անունով:

Ընդհանուր առմամբ Լոնդոնի մետրոպոլիտենի անվանափոխված կայարաններում գերակշռումներ ԽՍՀՄ սպորտսմենների անունները:

Լոնդոնի բոլոր 361 մետրոյի կայարաններն արդեն անվանափոխված են, իսկ մետրոյի քարտեզները հնարավոր կլինի գնել Օլիմպիական խաղերի ժամանակ Լոնդոնում:

You might also like