Հունվարի 17-ին Դուբայի (ԱՄԷ) երկնքում կճախրեն տարբեր ձևերի, գույների և չափերի հարյուրավոր օդային օձեր: Այս երփներանգ տեսարանը տեսնելու կգան հազարավոր զգոսաշրջիկներ: Դուբայի օդային օձերի երրորդ միջազգային փառատոնին կմասնակցեն Հնդկաստանի, Քուվեյթի, Շրի Լանկայի և այլ երկրների ներկայացուցիչներ. հայտնում է Газета.Ru-ն: Լավագույն վարպետները կստանան մրցանակներ:
Փառատոնը կուղեկցվի երաժշտությամբ, իսկ ամենափոքրիկ այցելուների համար կազմակերպիչները կստեղծեն հատուկ խաղային գոտի: Նախատեսվում է նաև վարպետության դասեր և թեմատիկ ցուցահանդեսներ: Բացի այդ, փառատոնի ժամանակ կարելի է ձեռք բերել հավանած օձին: Փառատոնի մուտքի տոմսը արժե 30 դիրհամ ($6) մեկ հոգու համար կամ 50 դիրհամ ($10) ` զույգի համար: