KFC արագ սննդի ռեստորանը World View մասնավոր տիեզերական ստարտափի հետ համատեղ ստրատոսֆերա կուղարկի իր «Զինգեր» բուրգերը։ Միջոցառման պրոմո հոլովակը հրապարակվել է ընկերության YouTube-յան ալիքում։
Գործարկումը նախատեսված է հունիսի 21-ին և կհեռարձակվի ուղիղ եթերում։ Բուրգերը կճանապարհորդի չորս օր։
Թռիչքը կիրականացվի ստարտափի մշակած Stratollite պարկուճային օդապարիկով։ Նրա հեղինակները նշել են, որ այդ զվարճալի ակցիայի օրինակով ցանկանում են ցույց տալ իրենց հաջողությունները վերնոլորտ թռչելու համար նախատեսված տեխնոլոգիաների պատրաստման ոլորտում։ «Զինգերին» մտադիր են Երկիր վերադարձնել։
2014 թվականին լոնդոնյան Chosen Bun ֆաստֆուդի սեփականատերերը տիեզերք էին ուղարկել իրենց արտադրանքը՝ բուրգեր և կարտոֆիլ ֆրի։ Այն ժամանակ բրիտանացիները նշել էին, որ թռիչքը բարդ չէր, բայց մթերքների հետագա ճակատագրի մասին չէին բացահայտել։