Քենիա. Երկրի նախագահը խնդրել է երկիրը չդասել վտանգավոր վայրերի ցանկում

Քենիայի նախագահ Ուհուրու Կենիատտան Նայրոբիում ահաբեկչության առիթով ազգին ուղղված ելույթում  կոչ է արել այլ երկրներին չհրապարակել խորհուրդներ զբոսաշրջիկների համար` արգելելով այդ երկիր այցելությունը: «Նման բան կարող է պատահել ցանկացած երկրում և քաղաքում»,-նշել է Կենիատտան: Ինչպես նշում է Reuters-ը` Քենիայի տնտեսությունը մեծ կախում ունի զբոսաշրջային բիզնեսից:

Uhuru Kenyatta

Ըստ վերջին տվյալների` առևտրի կենտրոնի վրա հարձակման արդյունքում մահացել է 59 մարդ, շուրջ 200-ը ստացել են վնասվածքներ: Մահացածների թվում են Կանադայի և Ֆրանսիայի քաղաքացիներ, ինչպես նաև` Քենիայի նախագահի ընտանիքի անդամներ: Բացի այդ, մահացածների թվում է գանացի բանաստեղծ Քոֆի Ավունորը, ով ՄԱԿ-ում Գանայի նախկին մշտական ներկայացուցիչն էր:

Kenya

Հիշեցնենք, որ շաբաթ օրը զինված մարդիկ հարձակվել են Նայրոբիի առևտրի կենտրոնի վրա` թույլ տալով, որ շենքը լքեն միայն մահմեդականները: Քենիայի մայրաքաղաքի ամենահայտնի Westgate առևտրի կենտրոնի վրա հարձակումը Սոմալիում Քենիայի զորքերի ներկայության պատասխանն էր:

You might also like