Հայտնի սուպերմոդելի մասնակցությամբ տհաճ միջադեպ է տեղի է ունեցել «իզիՋեթ» (easyJet) լոուքոսթերի Բոդրումից Լոնդոն թռչող չվերթի ժամանակ։ Ինքնաթիռի անձնակազմը կանչել է անվտանգության աշխատակիցներին, ովքեր ձերբակալել են Քեյթ Մոսսին Գեթվիկ օդանավակայան հասնելուն պես։
Բյուջետային ավիափոխադրողի ներկայացուցիչները նշում են, որ ուղևորուհին իրեն անթույլատրելի կերպով է պահել թռիքչի ընթացքում։ Սակայն մոդելի դեմ գրավոր բողոք չի ներկայացվել, և նրան ազատ են արձակել։
Հետաքրիր է, որ նույն չվերթով թռչող մյուս ուղևորները սոցիալական ցանցերում իրենց զարմանքն են հայտնել «իզիՋեթի» աշխատակիցների գործողությունների առթիվ՝ նշելով, որ Քեյթ Մոսսը ոչ մի արտառոց բան չի արել։ Ի դեպ, շատ լրագրողներ և մոդելի երկրպագուներ, առհասարակ, կասկածի տակ են դնում այն փաստը, որ նա կարող էր թռչել բյուջետային ավիաընկերության ինքնաթիռով։