Քենսինգտոնյան պալատը` Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի թոռան ընտանիքի նստավայրը, երկրորդ տարին անընդմեջ գրանցում է զբոսաշրջային պայթյուն: Բրիտանական մամուլը դա անվանում է «Քեյթի էֆֆեկտ»` արքայազն Ուիլյամի կնոջ անունով: Սովորաբար այն քաղաքներում, որտեղ անցկացվում են ամառային Օլիմպիադաները, նկատվում են զբոսաշրջային հետաքրքրության նվազում:
Այս միտումը վերաբերվում էր Լոնդոնի բազմաթիվ տեսարժան վայրերին, այդ թվում` Թաուերին: Բայց միայն ոչ Քենսինգտոնյան պալատին: Տարբեր աղբյուրներ կանխագուշակում են, որ հետաքրքրությունը դեպի արքայազնը, դքսուհին և նրանց փոքրիկը, որի ծնունդին սպասում են ամեն օր, այնքան մեծ կլինի, որ զբոսաշրջիկների քանակը պալատի թաղամասում կգերազանցի 2012 թվականի ամռան ռեկորդը:
Historic Royal Palaces բարեգործական կազմակերպության ներկայացուցիչները, որը մուտք է ապահովում դեպի պալատի «չբնակվող» տարածք, պատմել են, որ մինչև 2013 թվականի մարտի վերջ այստեղ այցելել են 404 հազար մարդ. հայտնում է TurboNews-ը: Հետագա տարիներին պալատում ծրագրվում է անցկացնել մի շարք ցուցահանդեսներ` կապված Ուիլյամի, դքսուհի Քեթրինի (ով մինչև ամուսնությւոնը հայտնի էր որպես Քեյթ Միդլթոն) և նրանց երեխայի հետ: