Արդեն հրապարակվել է Ղարաբաղ – թաքնված գանձ տեսաֆիլմի հայերեն տարբերակը: Ֆիլմը ներկայացնում է Արցախն ու նրա բարիքները, Արցախի տեսարժան վայրերն ու պատմական բազմաթիվ տեղեկություններ:
Երեք լեզուներով (հայերեն, ռուսերեն և անգլերեն), 35 րոպե տևողությամբ փաստավավերագրական ֆիլմը պատվիրել է ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության զարգացման վարչությունը:
Ֆիլմի միջոցով նպատակ է դրված մեծացնել հետաքրքրությունը Արցախի նկատմամբ և մեծացնել զբոսաշրջիկների հոսքը դեպի Արցախի տեսարժան վայրեր: