Քադաֆիի կինը կգնի հանգստավայր Խորվաթիայում

Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի կինը` Սաֆիյա ալ-Ֆարկաշը նախատեսում է խորվաթական Իգրան քաղաքում հանգստավայր գնել: Մինչև Հարավսլավիայի փլուզումը այդ տարածքը պատկանել է Սերբիայի կոմունալ ծառայությունների ընկերությանը:

Սաֆիյան Քադաֆիի երկրորդ և այժմյան կինն է: Նա մեծացել է Մոստար (Բոսնիա) քաղաքում մուսուլմանական ընտանիքում: Այժմ Սաֆիյան աղջկա , երկու տղաների և թոռնիկների հետ գտնվում է Ալժիրում: Ինչպես հայտնում է Est-ը` լիբիական առաջնորդի կնոջն են պատկանում արդեն Buraq Air ավիաընկերությունը և մոտավորապես 20 տոննա ոսկի, իսկ նրա կարողությունը գնահատվում է 30 միլիարդ դոլար: Թերթի հաղորդած տվյալներով` հանգստավայրի գնման բանակցությունները սկսվել են այն ժամանակ, երբ Լիբիայում դրությունը ավելի է սրվել:

Իգրանը (Igrane)` առողջարանային քաղաք է Խորվաթիայում` Հարավային Դալմացիա տարածաշրջանում: Բնակիչների գլխավոր զբաղմունքը զբոսաշրջիկներին սպասարկելն է: Իգրանում կա մեկ մեծ հյուրանոց` «Պունտան» , մի քանի տասնյակ մասնավոր բնակարաններ և փոքրիկ հյուրանոցներ:


Նույն Քադաֆին, հիշեցնում է Տուրպրոմը, ժամանակին սովորել է Հարավսլավիայի ռազմաօդային ուժերի ակադեմիայում: Հայտնի է նաև, որ նա սերտ կապեր է ունեցել այժմ գոյություն չունեցող պետության նախկին ղեկավար Իոսիֆ Բրոզ Տիտոյի հետ:

You might also like