Google-ը սկսել է մշակել մի գործիք, որը թույլ կտա համեմատել տարբեր ավիաընկերությունների տոմսերի գները և ընտրել լավագույն գինը. գրում է The Telegraf-ը: Ryanair-ի տնօրեն Մայքլ Օ’Լիրիի խոսքերով, ով իր իսկ խոսքերով մասնակցել է նոր գործիքի ստեղծման աշխատանքներին, Google որոնողական համակարգը ցանկանում է ցուցադրել բոլոր ավիաընկերությունների բոլոր գները` ուղևորներին հնարավորություն տալով ընտրել լավագույն առաջարկը և միանգամից անցնել այն ավիափոխադրողի կայքը, որը առաջարկում է լավագույնը գինը:
Ryanair -ի տնօրենը հայտարարել է, որ որոնողական համակարգը գումար չի պահանջում ավիաընկերություններից տրամադրած որոնողական հարթակների համար, և սպառողները կստանան մաքուր արտադրանք` առանց հավելյալ վճարի: Օ’Լիլին կարծում է, որ այդ կերպ Google-ը կհեռացնի ավիաընկերությունների և ուղևորների միջև եղած բոլոր միջնորդներին: