Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը, ով շրջագայության էր մեկնել իր ընտանի կենդանու՝ Մոլլի կապիկի հետ, չի կարողացել հատել գերմանական սահմանը: 19-ամյա Բիբերը սեփական ինքնաթիռով Մյունխենի օդանավակայան է ժամանել մարտի 28-ին: Սակայն Մյունխենի մաքսատանը նա ստիպված է եղել թողնել իր կապուցին-կապիկին, քանի որ երգիչը չի ունեցել կենդանու տեղափոխման անհրաժեշտ փաստաթղթերը. գրում է Lenta.ru-ն:
Գերմանացի սահմանապահները աստղի համար բացառություն չեն արել՝ բացատրելով, որ ԵՄ-ի կազմից դուրս երկրներ կենդանի տանելու համար անհրաժեշտ է կենդանու առողջության, անհրաժեշտ պատվաստումների և այլնի մասին փաստատթուղթ: Գերմանիայից արտիստը մեկնել է Ավստրիա, իսկ Մոլլին այդպես էլ մնում է կարանտինի մեջ: Երգիչը ոչ մի մեկնաբանություն չի արել իր սիրելի կենդանու վերաբերյալ. հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Թե որքան ժամանակ կենդանին կսպասի իր տիրոջը, հայտնի չէ:
Ընդ որում, Բիբերը պետք է վճարի կարանտինի տարածքում կենդանու մնալու վճար, ինչպես նաև՝ նա պետք է վճարի 11 հազար եվրո տուգանք` առանց փաստաթղթերի կենդանուն բերելու համար: Մոլլի կապիկին երգիչը նվեր է ստացել իր 19-ամյակին պրոդյուսերից: