Հունիս ամսին ճանապարհորդելու գլխավոր օրենքը` որքան հնարավոր է շուտ փախչել հանգստի: Ինչքան մոտ է հունիսը, այնքան մթնոլորտը էլ ավելի է տաքանում. օդի ջերմաստիճանը բարձրանում է և սկսվում է հանգստի մեկնելու ժամանակամիջոցը: Հուսով ենք, որ մեր առաջարկությունները ձեզ կօգնեն խնայել ժամանակ իդեալական վայր ընտրելիս:
Բոլոր նրանց համար, ովքեր լավ են աշխատել այս ձմռանը, իր դռներն է բացում Ժնևյան լճի Շվեյցարիական Ռիվերան` աշխարհում միակ վայրը, որտեղ բնական արմավի հովանու ներքո կարող եք նստել և ըմպել տեղի խաղողի այգիներից ստացված գինի և հիանալ ձյունոտ լեռներով: Այդտեղ` հենց լճում է գտնվում Բայրոն Շիլոնսկիի կողմից կառուցված ամրոցը, որի օգնությամբ կարող եք սովորել Շվեյցարիայի պատմությունը. նրա ճարտարապետության մեջ պահպանվել են տարբեր ժամանակների 25 տարրեր` սկսած հռոմեական ժամանակաշրջանից: Դա զարմանալի չէ. տեղի բնապատկերները այնպես են ոգեշնչում, որ մեծ ցանկություն է առաջանում հենց այդտեղ էլ զբաղվել արվեստով: