Հունիս ամսին ճանապարհորդելու գլխավոր օրենքը` որքան հնարավոր է շուտ փախչել հանգստի: Ինչքան մոտ է հունիսը, այնքան մթնոլորտը էլ ավելի է տաքանում. օդի ջերմաստիճանը բարձրանում է և սկսվում է հանգստի մեկնելու ժամանակամիջոցը: Հուսով ենք, որ մեր առաջարկությունները ձեզ կօգնեն խնայել ժամանակ իդեալական վայր ընտրելիս:
Հանգստի բյոււջետային հիանալի տարբերակ է առաջարկում հունգարական Բալատոն լճի ափամերձ առողջարանը: Ի տարբերություն Շվեյցարիական ռիվերայի արիստոկրատ ուղղությունների` Բալատոնում հավաքվում են տարբեր հետաքրքրությունների և եկամուտների տեր մարդիկ. ինչ-որ մեկը հույս ունի վերականգնել առողջությունը հանքային ջրերի և տաք ջրերի օգնությամբ, ոմանք զբաղվեն ձկնորսությամբ և պատրաստվեն համտեսել թարմ կարպից պատրաստված ուխա, մի քանիսն էլ գալիս են այստեղ նավարկելու, քարանձավները, գեյզերները և ժայռերը հետազոտելու, իսկ ինչ-որ մեկին էլ երջանկության համար կբավականացնի պարզապես պառկել և վայելել հանգիստը` առանց որևէ մի բան անելու: Սակայն արձակուրդային բոլոր օրերը նվիրել միայն Բալատոնում հանգստանալուն շռայլություն կլինի: Դա ավելի շատ պետք կգա Բուդապեշտը հետազոտելուց առաջ մի լավ հանգստանալու և ուժերը հավաքելու համար: