Հունիս ամսին ճանապարհորդելու գլխավոր օրենքը` որքան հնարավոր է շուտ փախչել հանգստի: Ինչքան մոտ է հունիսը, այնքան մթնոլորտը էլ ավելի է տաքանում. օդի ջերմաստիճանը բարձրանում է և սկսվում է հանգստի մեկնելու ժամանակամիջոցը: Հուսով ենք, որ մեր առաջարկությունները ձեզ կօգնեն խնայել ժամանակ իդեալական վայր ընտրելիս:
Եվ վերջում ևս մեկ գեղեցիկ վայր Երկրի վրա, որտեղ կարելի է գնալ հունիս ամսին` կանադական Բանֆ ազգային այգին: Այն գտնվում է Ժայռոտ լեռների տարածքում` հիմնականում Հյուսիսամերիկյան Կորդիլեռներում: Շշմեցնող բնապատկերները` ներսից փայլող լճերով, ձյունածածկ սուր գագաթները, խիտ փշատերև անտառները իր բոլոր բնակիչների հետ միասին իդեալական վայր է հանգստի և հավակնոտ լուսանկարիչների համար: Միայն նայեք Մորեյն լճի և «Տասը պիկերի» նկարները, որպեսզի համոզվեք, որ արդեն ժամանակն է ճանապարհ ընկնել: