Ի տարբերություն ձմռանը, որը անորոշ ժամանակով երկարում է, ամառը աչքդ չթարթած անցնում է: Այդ պատճառով, եթե չեք ցանկանում առավոտյան արթնանալուն պես հասկանալ, որ ամառն արդեն անցյալում է և արդեն սեպտեմբերն է, իսկ դուք դեռևս չեք հասցրել քաղաքից դուրս գնալ, ապա շտապ կերպով ծրագրեք հունիս ամսվա անելիքները: Բարձրաշխարհիկ պրեմիերաներ, մշակութային փառատոններ, երաժշտություն, սպիտակ գիշերներ, պարեր մինչև առավոտ, յոգա, ինքնաթիռներ և ոստրեներ. հունիսին ցանկացած ճաշակի միջոցառում կա:
Ուիմբլդոն
24 հունիս — 7 հուլիս, Ուիմբլդոն, Մեծ Բրիտանիա
Ավանդական սերուցքով ելակ, շամպայն, լավ ընկերախումբ և գեղեցիկ խաղ. Ուիմբլդոնը այն մրցաշարն է, որը երբեք չի հիասթափեցնում: Երկու շաբաթ աշխարհի լավագույն ռակետները պայքարում են մարզադաշտից գավաթով կամ ափսեով դուրս գալու համար, ինչպես նաև` բոլոր սպորտային ամսագրերի շապիկին հայտնվելու, միլիոնավոր մարդկանց կուռքը դառնալու և մի քանի հարյուր հազար ֆունտ շահելու համար: