Ի տարբերություն ձմռանը, որը անորոշ ժամանակով երկարում է, ամառը աչքդ չթարթած անցնում է: Այդ պատճառով, եթե չեք ցանկանում առավոտյան արթնանալուն պես հասկանալ, որ ամառն արդեն անցյալում է և արդեն սեպտեմբերն է, իսկ դուք դեռևս չեք հասցրել քաղաքից դուրս գնալ, ապա շտապ կերպով ծրագրեք հունիս ամսվա անելիքները: Բարձրաշխարհիկ պրեմիերաներ, մշակութային փառատոններ, երաժշտություն, սպիտակ գիշերներ, պարեր մինչև առավոտ, յոգա, ինքնաթիռներ և ոստրեներ. հունիսին ցանկացած ճաշակի միջոցառում կա:
Ինտի Ռայմի, Արևի տոն
21 հունիս, Կուսկո, Պերու
Հարավային Ամերիկայում հունիսի 21-ը արեգակնային համակարգի և տարվա ամենակարճ օրն է համարվում: Հենց այդ ժամանակ է ինկերի մոտ սկսվել տարվա ամենակարևոր և ամենաառեղծվածային փառատոնը` Արևի աստված Ինտիին երկրպագելու փառատոնը: Բնակիչները և հյուրերը հագնում են լավագույն հագուստները, զոհաբերում են կենդանիներ, պատրաստում են տոնական ուտելիքներ:
Իսպանական գաղութացումից հետո փառատոնի մասշտաբը այդքան էլ մեծ չէ, չնայած կաթոլիկ եկեղեցին չի արգելել նշել այդ տոնը: Անցած դարի կեսերին ավանդույթը վերածնվեց, իսկ երկրում զբոսաշրջիկներ այցելեցին, որպեսզի ծանոթանան կոլորիտային ծեսին: Ի ուրախություն բոլորին` վերջին շրջանում ծեսը անցկացնում են առանց կենդանիների զոհաբերման: