Հունիսի իրադարձությունները. թատրոններ, յոգա և ոստրեներ

Ի տարբերություն ձմռանը, որը անորոշ ժամանակով երկարում է, ամառը աչքդ չթարթած անցնում է: Այդ պատճառով, եթե չեք ցանկանում առավոտյան արթնանալուն պես հասկանալ, որ ամառն արդեն անցյալում է և արդեն սեպտեմբերն է, իսկ դուք դեռևս չեք հասցրել քաղաքից դուրս գնալ, ապա շտապ կերպով ծրագրեք հունիս ամսվա անելիքները: Բարձրաշխարհիկ պրեմիերաներ, մշակութային փառատոններ, երաժշտություն, սպիտակ գիշերներ, պարեր մինչև առավոտ, յոգա, ինքնաթիռներ և ոստրեներ. հունիսին ցանկացած ճաշակի միջոցառում կա:welcome june

Լյա Բուրժե սրահ

17–23 հունիս, Լյա Բուրժե օդանավակայան, Ֆրանսիա

Աշխարհի ամենախոշոր և ամենահին ավիասրահը այս տարի նշում է իր հոբելյանը: Փարիզից մի քանի կմ հեռավորության վրա գտնվող Լյա Բուրժե օդանավակայանում հիսուներորդ անգամ  ինքնաթիռ ստեղծող հսկաները ցուցադրում են իրենց մարդատար  և հարուստ ձեռնարկատերերի  համար նախատեսված մասնավոր ինքնաթիrների լավագույն օրինակները: Որպեսզի խախտվի գործարար մթնոլորտը, առաջին երեք օրը նախատեսված է տնտեսական նպատակների համար, որից հետո չորս օր ավիասրահը կաշխատի ավիացիայի սիրահարների համար: Ավանդական ավիաշոուն այս տարի խոստանում են պատրաստել հատուկ մասշտաբներով, որպեսզի այն մինչև հարյուրամյակը հիշվի:

Salon du Bourget 2013

You might also like