Հունիսի իրադարձությունները. թատրոններ, յոգա և ոստրեներ

Ի տարբերություն ձմռանը, որը անորոշ ժամանակով երկարում է, ամառը աչքդ չթարթած անցնում է: Այդ պատճառով, եթե չեք ցանկանում առավոտյան արթնանալուն պես հասկանալ, որ ամառն արդեն անցյալում է և արդեն սեպտեմբերն է, իսկ դուք դեռևս չեք հասցրել քաղաքից դուրս գնալ, ապա շտապ կերպով ծրագրեք հունիս ամսվա անելիքները: Բարձրաշխարհիկ պրեմիերաներ, մշակութային փառատոններ, երաժշտություն, սպիտակ գիշերներ, պարեր մինչև առավոտ, յոգա, ինքնաթիռներ և ոստրեներ. հունիսին ցանկացած ճաշակի միջոցառում կա:

welcome june

The Ring պրեմիերան

17–22 հունիս, 24–29 հունիս  օպերային  «Լա Սկալա» թատրոն, Միլան, Իտալիա

Լա Սկալան վերջնականապես մտադիր է հուսախաբ անել քննադատներին և հանդիսատեսին` մեկ շաբաթվա ընթացքում ցուցադրելով  Վագների «Նիբելունգի մատանին» ներկայացումը: 4 ներկայացում, 15 ժամ երաժշտություն և 26 տարի Ռիխարդ Վագների կյանքից. թվում է թե այդպիսի ծավալով ներկայացումները դուր կգան միայն օպերային արվեստի երկրպագուներին, սական իմանալով երաժիշտների, դերասանների, երգիչների, պարողների, բեմադրիչների, Լա Սկալայի կոստյումերների վարպետությունը, կարելի է համարձակորեն ասել, որ ծրագիրը կնայվի մեկ շնչով:

Rikhard Wagner, The Ring

You might also like