Հունիսի իրադարձությունները. թատրոններ, յոգա և ոստրեներ

Ի տարբերություն ձմռանը, որը անորոշ ժամանակով երկարում է, ամառը աչքդ չթարթած անցնում է: Այդ պատճառով, եթե չեք ցանկանում առավոտյան արթնանալուն պես հասկանալ, որ ամառն արդեն անցյալում է և արդեն սեպտեմբերն է, իսկ դուք դեռևս չեք հասցրել քաղաքից դուրս գնալ, ապա շտապ կերպով ծրագրեք հունիս ամսվա անելիքները: Բարձրաշխարհիկ պրեմիերաներ, մշակութային փառատոններ, երաժշտություն, սպիտակ գիշերներ, պարեր մինչև առավոտ, յոգա, ինքնաթիռներ և ոստրեներ. հունիսին ցանկացած ճաշակի միջոցառում կա:

welcome june

Sonar

13-15 հունիս, Բարսելոն, Իսպանիա

Առաջատար երաժշտության և նոր մեդիայի բարսելոնյան  այս փառատոնի գլխագրերին մեկ հայացք գցելիս անգամ իսկական հիփսթերի աչքը կսկսվի ջղաձգվել: Kraftwerk, Pet Shop Boys, Skrillex, Paul Kalkbrenner, Two Door Cinema Club, Hot Natured, Nicolas Jaar և ևս հարյուր գերժամանակակից խմբեր ամբողջ աշխարհից կմասնակցեն այս փառատոնին:

Sonar

 

You might also like