Հայտնի հոլիվուդյան դերասանուհի Ջուլիա Ռոբերթսը վաճառքի է հանել Հավայան կղզիներում գտնվող իր առանձնատունը: Կաուի կղզում գտնվող շքեղ առանձնատան արժեքը կազմում է 17 միլիոն դոլար:
Աստղային զույգը տունը գնել է 2009 թվականին $10 միլիոն դոլարով: Այն ունի չորս ննջասենյակ, երեք լոգասենյակ, ինչպես նաև՝ սեփական հուրյուր մետր տարածքով լողափ: Ջուլիան ամուսնու՝ կինոօպերատոր Դենիել Մոդերի հետ ևս մեկ տուն ունի Հավայան կղզիներում, որը գնել են 2011 թվականին. հայտնում է Realtytoday.com-ը:
Զույգը այստեղ շատ հազվադեպ է լինում, բայց վաճառել այս անշարժ գույքը չի պատրաստվում, փոխարենը՝ ցանկացողները կարող են վարձակալել տունը՝ մեկ գիշերվա համար վճարելով $1500 դոլար:
Ջուլիան ընտանիքի հետ ապրում է Նյու Յորքում գտնվող պենտհաուսում և Տահոյում գտնվող ագարակում: Բացի Հավայան կղզիների առանձնատնից, դերասանուհին անշարժ գույք ունի նաև մեկ այլ հանգստավայրում՝ Մալիբուում: