Փարիզից «Ուղեւորություն դեպի ազգային ժառանգություն»

Սեպտեմբերի 17-ին և  18-ին Ֆրանսիայում տեղի կունենա Ազգային ժառանգության օրեր, որի շրջանակներում Փարիզի բնակիչներն ու հյուրերը կարող են տեսնել սովորաբար անհասանելի տեսարժան վայրերը: 2011 թվականին միջոցառումը կստանա  «Ուղեւորություն դեպի ազգային ժառանգությունը» անվանումը:

Միջոցառման օրերին ֆրանսիական մայրաքաղաքում ազատ մուտք կունենան գրեթե 300 հաստատություն: Նրանցից շուրջ երեսունը նման ակցիայի մասնակցում են առաջին անգամ: Ամենատարածվածը, ըստ ավանդույթի, կլինի Ելիսեյան պալատը, Սենատի եւՆերկայացուցիչների պալատը և Մատինյոն պալատը:

2010 թվականին շուրջ 12  միլիոն մարդ այցելել է Ֆրանսիայի 15 հազար տեսարժան վայրեր, որոնք մասնակցել են Ազգային ժառանգության օրերին:

You might also like