Ամենահայտնի հոլիվուդյան զույգը` Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը, վարձակալել են ամբողջական գնացք, որպեսզի Լոնդոնից հասնեն Գլազգո (Մեծ Բրիտանիա): Հինգ ժամ տևողությամբ ուղևորության ընթացքում դերասաններին ուղեկցում էին նրանց վեց երեխաները: Գնացքի վարձակալությունը գնահատվում է 66 հազար դոլար:
Պարզվում է, որ վերջերս Ջոլին երեխաներին տարել է դիտելու Հարի Փոթերի մասին վերջին ֆիլմը, և նրանց հիացրել է հեքիաթային գնացքը: Այդ պատճառով դեպի Գլազգո ուղևորության ժամանակ երեխաները վազվզել են գնացքի վագոններով և հիացել պատուհանից երևացող բնապատկերներով:
Հարկ է նշել, որ այս վարձակալությունը միանյ ժամանցի նպատակով չէր. Փիթը դրանով հասել է իր նոր աշխատավայր` «Համաշխարհային պատերազմ Z» ֆիլմի նկարահանման հրապարակ: Այդ պատճառով գնացքում եղել են նաև կինոմատոգրաֆիստներ, որոնք աշխատում են այդ նախագծում: Շշուկների համաձայն` գնացքի համար վճարել է Paramount Pictures ստուդիան: