Պրահայում Ջոն Լենոնի պատը ներկել են

Չեխական մայրաքաղաքում գտնվող հայտնի Ջոն Լենոնի պատը անհայտ մարդկանց կողմից ամբողջովին ներկվել է սպիտակ գույն՝ «Վերջ պատին» (Wall is over) գրությամբ: Վանդալների ինքնությունը չի պարզվել, սակայն պատի սեփականատերը՝ Մալթայի ասպետների օրդենը, որոշել է քրեական գործ հարուցել:

John Lennon wall in Prague painted over

Ինչպես հաղորդում է Պրահա-1-ի թաղային գրասենյակը՝ Լենոնի պատը ներկվել է նոյեմբերի 16-ի գիշեր-լույս 17-ին: Ընդ որում, նրա վրա սկսել են հայտնվել նոր գրություններ, մասնավորապես՝ «Պատը ընդմիշտ է» (The Wall is never over): Ավելի ուշ Facebook-ում հայտնվել է հնարավոր վանդալների դիմումը, ովքեր վստահեցնում են, որ իր իրենց ակցիան ընդամենը գեղարվեստական նախագիծ էր՝ նվիրված Բեռլինի պատի փլուզման 25-ամյակին:

John Lennon wall in Prague painted over

Բացի այդ, հաղորդագրության հեղինակները հիշեցնում են, որ պատը մի քանի անգամ ներկվել է Պրահայի ղեկավարության կողմից, սակայն շուտով դրա վրա հայտնվել են նոր գրություններ:

You might also like