Ջիմ Ռիդ` փոթորիկների որսորդ (Ֆոտո-շարք)

Ջիմ Ռիդը (Jim Reed)  ծնվել է 1961 թվականին Ջորջիա շրջանի Օլբանի քաղաքում: Ավարտել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Գեղարվեստի ֆակուլտետի բակալավրիատը: Վրդովված բնության առաջին լուսանկարը նա արել է ութ տարեկանում, իսկ արդեն 11-ում նա տնային տեսախցիկով նկարել էր փոթորիկ:

Համալսարանում սովորելու տարիներին նա աշխատել է գրող և սցենարիստ` մտածելով սյուժետներ ամեն ինչի մասին, սկսած երաժշտական տեսահոլովակներից, մինչև գովզազդային հոլովակներ: Նա նույնիսկ 2 տարվա պայմանագիր է  կնքել Warner Brothers-ի հետ: Սակայն բնությունն արում է իրենը, և Ջիմը մեկնում է Կանզաս, որպեսզի իրագործի իր մանկության երազանքը: Ռիդը խենթ բնությանն է նվիրել ավելի քան  20 տարի:

You might also like