Անցած հանգստյան օրերը հոլիվուդյան դերասանուհի Ջեսիկա Ալբան անցկացրել է ամուսնու և ընկերուհիների հետ Սեն-Բարթելեմի լողափում՝ կղզի, որը համարվում է աստղերի և միլիոնատերերի ապաստարան: Ավելորդ քաշի և ֆիլմերում պահանջարկ ունենալու հետ կապված աստղը խնդիրներ չունի, բայց, այնուամանայնիվ, հանգստի վայրում նա ուրախ և հանգիստ չի թվացել: Շրջապատողները նշել են, որ դերասանուհին անընդհատ դիտել է իր լողազգեստի վերևի հատվածի «պարունակությանը» և այն համեմատել լողափի մյուս այցելուների ունեցածի հետ: Երևում է՝ Ջեսիկան գոհ չէ իր կրծքի չափսից. կարծում է Celebrities.ru-ն:
Մյուս կողմից, երկու դստրերի ծնվելուց հետո (2008 և 2011 թվականներին) դերասանուհին մեկ անգամ չէ, որ հայտարարել է, թե ուզում է վերադարձնել իր ձիգ, դեռահասային կառուցվածքը. հայտնում է Marieclaire.co.uk-ն: Ակնհայտ է, որ դա նրան հաջողվել է, և գուցե դերասանուհին նայելով իրեն՝ ցանկացել է ևս մեկ անգամ համոզվել, որ կառուցվածքի հետ կապված ամեն ինչ նորմալ է:
Դերասանուհի և մոդել Ջեսիկա Ալբան առավել հայտնի է «Բևերլի Հիլզ 90210», «Մեղքերի քաղաք», «Մաչետե», «