Երուսաղեմի օր կանցկացվի Իսրայելում
2016 թվականի հունիսի 5-ին Իսրայելում պատրաստվում են նշել երկրի համար կարևոր մի տոն՝ Երուսաղեմի օրը։ Հենց այդ օրը առաջին անգամ երկրի անկախության հռչակումից հետո թույլատրվեց իսրայելցիների մուտքը դեպի հուդայականության գլխավոր սրբավայր՝ Լացի պատ։ 1998 թվականին տոնը ստացավ ազգային կարգավիճակ։Տոնի շրջանակներում օրվա ընթացքում իսրայելական մայրաքաղաքում, ավանդաբար, անցկացվում են մի շարք միջոցառումներ, որոնցից ամենամեծը «Երուսաղեմի երթն» է։ Երկրի ազգային դրոշներով շքերթը ձևավորվում է քաղաքի կենտրոնում Իսրայելի երիտասարդական շարժոււմների ակտիվիստների խմբերից։ Շքերթի մասնակիցները անցնում են Հին Երուսաղեմի դարպասներով և ուղևորվում դեպի Լացի պատը։
Նշենք, որ հրեական օրացույցով Երուսաղեմի օրը նշվում է իյար ամսվա 28-ին։ 1967 թվականին այս օրը տեղի է ունեցել Երուսաղեմի միավորումը։