Ջերմուկը ինֆորմացիոն և զբոսաշրջային նոր կայք ունի

Այսուհետ BETA տարբերակով գործում է Ջերմուկ քաղաքի տուրիստական կայքը՝ JermukTravel.am-ը: Կայքում տեղադրված են ինչպես Ջերմուկ քաղաքում գործող առողջարանների և  հյուրանոցների, այնպես էլ՝ սննդի կետերի և  տեսարժան վայրերի մասին տեղեկություններ։

«Երկար ժամանակ մտածում էինք, թե ինչպես կարող ենք մեր քաղաքի տուրիստական հնարավորությունները ավելի գրագետ, ավելի մատչելի ներկայացնել մեր այցելուներին:

Ճիշտ է՝ առողջարանները ունեն իրենց այցեքարտային կայքերը, որտեղ մանրամասն տեղադրված են առողջարանային համալիրում գործող ծառայությունների մասին տեղեկություններ, բայց կոնկրետ քաղաքը չուներ նմանատիպ կայք, որի միջոցով հնարավոր կլիներ այցելուներին ներկայացնել քաղաքում տեղի ունեցող տուրիստական անցուդարձը»,- 4news.am կայքին տված հարցազրույցում նշել է  կայքի հիմնադիր   Նարեկ Միրզոյանը

Այսինքն, դուք ստեղծել եք մեկ ընդհանուր բազա, որի միջոցով այցելուները 
կկարողանան ավելի մանրամասն տեղեկություն 
ստանալ քաղաքում գործող առողջարանների, սննդի կետերի ծառայությունների վերաբերյալ:

-Այո: Կայքում տեղադրված են առողջարանների, հյուրանոցների, ինչպես նաև սննդի կետերի՝ սրճարանների, բարերի մասին ինֆորմացիաներ: Ստեղծել ենք այնպիսի ինտերակտիվ կայք, որտեղ առաջարկվող բոլոր կետերը տեղադրված են կայքի մեջ առկա քարտեզի վրա:

Իսկ կայքով հնարավոր կլինի՞ հյուրանոցում համար ամրագրել:

-Այո, կայքում ստեղծվել են բազմաթիվ գործիքներ հյուրանոցների, տրանսպորտային ծառայությունների, ռեստորանների ամրագրման համար, ինչպես նաև՝ կայքով հնարավոր կլինի ճոպանուղու տոմս պատվիրել առցանց:

-Իսկ կայքում միայն Ջերմուկի՞ մասին են լինելու տեղեկություններ:

-Ոչ: Կայքն առայժմ գործում է միայն BETA տարբերակով:  Ամենօրյա աշխատանքներ են տարվում, որպեսզի կայքում գործող բաժինները պարբերաբար թարմացվեն:  Ծրագրում ենք, որպեսզի կայքում տեղադրվի մարզում գործող բոլոր հյուրանոցների, սննդի կետերի,տեսարժան վայրերի մասին տեղեկություններ:

-Այսինքն, հնարավոր է, որ գրավեք մենաշնորհային դիրք:

-Դեռ չեմ խոստանում, բայց հնարավոր է…

-Կայքը, որպես այդիպիսին տուրիստական ինֆորմացիոն պրոյեկտ է, թե՞ հետագայում նախատեսում եք կայքով գումար աշխատել և այն դարձնել բիզնես պրոյեկտ:

-Առայժմ միայն որպես ինֆորմացիոն բազա է գործելու, բայց հետո չեմ կարող ասել: Անկեղծ ասած մտածում ենք, որպեսզի այն դառնա բիզնես ծրագիր և հնարավոր լինի կայքում գումար աշխատել:

Աղբյուրը՝ 4news.am

You might also like