Ջենիֆեր Լոպեսի վրա կրակել են լողափում

Լատինամերիկյան երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը հազիվ է խուսափել գնդակից: Միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը Ֆլորիդա նահանգի Ֆորտ Լոտերդեյլ լողափում: Միջադեպի պահին երգչուհին հարցազրույց էր տալիս CNN հեռուստաալիքի լրագրողին:

Jennifer Lopez

Անմիջապես կրակոցի վայր են եկել ոստիկանները, բայց կրակողին հայտնաբերել չի հաջողվել: Ինչպես գրում է Cinemablend.com-ը՝ անվտանգության աշխատակիցները անմիջապես երգչուհուն տեղափոխել են անվտանգ վայր:

Jennifer Lopez

Այս օրերին հայտնի լողափում ընթանում են Ջենիֆեր Լոպեսի նոր տեսահոլովակի նկարահանումները. հաղորդում է Lady.ru-ն: Բարեբախտաբար, նկարահանող խմբի ոչ մի անդամ չի տուժել կրակոցից:

You might also like