Ջենիֆեր Էնիսթոնը գլխավորում է այն հայտնիների վարկանիշային աղյուսակը, ում հետ ամենաշատը կցանկանային ուղևորվել երկար ավտոճանապարհորդության: Հոլիվուդյան աստղը, ով «Wanderlust» (2012թ.) ֆիլմի գլխավոր դերակատարն է, հավաքել է հարցման մասնակիցների ձայների 13,5%-ը. հայտնում է Daily Mail-ը: Երկրորդ տեղում հայտնվել է բրիտանացի դերասան, «Space» ֆիլմի աստղ Սայմոն Պեգգը (10%), երրորդ տեղում հայտնի Ջիմ Քերրին է (8.5%):
Ընդհանուր առմամբ հարցմանը մասնակցել է ավելի քան հազար մարդ: Ամենացանկալի աստղային ուղեկիցների լավագույն տասնյակը ունի հետևյալ տեսքը.
1.Ջենիֆեր Էնիսթոն (Jennifer Aniston) – 13.5%
2. Սայմոն Պեգգ (Simon Pegg)
3. Ջիմ Քերրի (Jim Carrey)
4. Ռոբերտ Դոունի կրտսեր (Robert Downey Jr)
5. Թոմ Քրուզ (Tom Cruise)
6. Դասթին Հոֆման (Dustin Hoffman)
7. Սյուզեն Սերեդոն (Susan Sarandon)
8. Ջերարդ Բատլեր (Gerard Butler)
9. Չևի Չեյզ (Chevy Chase)
10. Ռասսել Բրենդ (Russell Brand)