Ապրիլը հանգստի ամիս է. զբոսաշրջիկների հոսքը սրընթաց նվազում է, թատրոններում փակվում են սեզոնները, թանգարանները պատրաստվում են ամառային ցուցահանդեսների, դեռ բավականին տաք չէ երաժշտական փառատոնների համար, բայց չափազանց շոգ է ձմեռային զվարճանքների համար: Սակայն պետք չէ հուսահատվել. հենց ապրիլին կարելի է զավթել ամենաէժան տմսերը և վայելել պրեմիերաները և բացումները (որոնք ոչ հաճախ, բայց լինում են)՝ առանց ավելորդ ամբոխի:
Ջազային փառատոն Նոր Օռլեանում. ԱՄՆ
Ապրիլի 27-ից մայիսի 5
Ջազի հայրենիքում՝ Նոր Օռլեանում, երաժիշտները և երաժշտության սիրահարները հավաքվում են դեռևս հնագույն Ժամանակներից: Ժամանակակից հանրությանը գոհացնելու համար ծրագիրը, բացի ջազից, բլյուզից, ֆանկից և սոուլից, համալրում են նաև փոփ, ռոք և հիփ-փոփ անունները: Այս տարի միջոցառման հյուրերը կլինեն Maroon 5, The Black Keys, Billy Joel, Gipsy Kings, Jeffrey Osborne, Patti Smith և ևս երկու հարյուր երիտասարդ և հեռանկարային կատարողներ: Այս ամենին կատարյալ լրացում կլինի հիանալի նորօռլեանական խոհանոցը՝ կծու գամբո ապուրը, վիսկիի սոուսով պուդինգ, ծովախեցգետնով ռավիոլի, կոկորդիլոսի համով երշիկ և մսային համով պաղպաղակ