Ցանկացած երկիր, որը կազմակերպում է խոշոր սպորտային միջոցառում, պատրաստվում է զբոսաշրջիկների հոսքի զգալի աճին և ակտիվորեն զարգացնում ենթակառուցվածքները։ 2020 թվականին XXXII ամառային Օլիմպիական խաղերի նախաշեմին Տոկիոյի իշխանությունները որոշել են ավելացնել հյուրանոցների քանակը՝ «սիրային հյուրանոցները» վերածելով սովորականի։ Ճապոնիայում գործում է ավելի քան 10 000 այսպես կոչված «սիրային հյուրանոց», որոնց ընդունում են բացառապես զույգերի։ Սակայն այս հաստատությունների անսովոր և բավականին գռեհիկ դիզյանը հարմար չէ ընտանեկան հանգստի կամ գործնական ճանապարհորդության համար։ Այդ պատճառով առաջիկա տարիների ընթացքում այդ հյուրանոցների մի մասը կվերափոխվեն հարմարավետ և գնային առումով հարմար համարների՝ ցանկացած կատեգորիայի զբոսաշրջիկների համար։ Ըստ նախնական տվյալների՝ Ճապոնիայի իշխանությունները սպասում են շուրջ 40 միլիոն օտարերկրյա զբոսաշրջիկների։