Ճապոնիայի կառավարության անցկացրած հարցման արդյունքներով՝ տեղական հյուրանոցների 56%-ը թույլ չի տալիս դաջվածք ունեցող հյուրերին օգտվել լոգանքի հասարակական գոտիներից։ Հյուրանոցների 31%-ը պատրաստ է ընդունել նախշավոր մարմիններով հյուրերին, իսկ 13%-ը կարող է համակերպվել այդ հյուրերի ներկայությանը, եթե դաջվածքները թաքցնեն հագուստի տակ։
Մարմնային նկարների ցուցադրման հանդեպ այս բացասական վերաբերմունքը բացատրվում է դաջվածքներով մարդկանց հանցավոր յակուջա խմբավորման անդամ լինելու ասոցիացիայով։ Այդ կերպ հյուրանոցների ղեկավարությունները փորձում են կանխել հանցագործ խմբավորման անդամների՝ իրենց հյուրանոց մուտքը։
2013 թվականին Հոկկայդո կղզում Նոր Զելանդիայի բնակչուհուն արգելել էին մուտք գործել հասարակական բաղնիք դեմքին դաջվածք ունենալու պատճառով։