Ճապոնական հյուրանոցը առաջարկում է ինը հազար դոլարով զգալ ձեզ Օբամա և Օլանդ

Ճապոնական  Սիմա քաղաքի  Shima Kanko Hotel հյուրանոցը առաջարկել է իր հաճախորդներին համարներ, որտեղ ապրել են ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը  G7-ի մայիսյան գագաթնաժողովի ժամանակ։ Այս մասին հայտնում է  The Asahi Shimbun պարբերականը։

Թերթի տվյալներով՝ այս համարներում երկու հյուր կարող է մնալ երեք օր  և երկու գիշեր ինքը հազար դոլարի դիմաց։ Արժեքը ներառում է նաև սնունդը։ Հյուրերին կառաջարկեն այնպիսի ուտեստներ, որոնցով հյուրասիրել են ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներին գագաթնաժողովի ժամանակ։

HotelԻնչպես հայտնում է  The Japan Times-ը՝ առաջարկից կարելի է օգտվել 2016 թվականի հունիսի 7-ից մինչև 2017 թվականի մարտի 31-ը։  Նախագահական համարների հյուրերի տրամադրության տակ կլինեն նաև սպասավորները։ Բացի այդ, արժեքը ներառում է այցելությունը Իսե բուդդայական տաճար, որտեղ այցելել են համաշխարհային լիդերները։

Օլանդը  «Մեծ Յոթնյակի» գագաթնաժողովի ընթացքում մայիսի  26-27-ին մնացել է  210  քառակուսի մետր մակերեսով շքեղ համարում՝  մեկ օրվա համար վճարելով շուրջ երկու հազար դոլար։ Օբամայի համարը ավելի փոքր է եղել (96 քառակուսի մետր) և մատչելի  (1,6 հազար դոլար)։

album_large_3829516G7-ի մայիսյան գագաթնաժողովի ժամական Օբաման այցելել է Հիրոսիմա։ Քաղաքական գործիչը դարձել է առաջին ԱՄՆ գործող նախագահը, ով եղել է այն քաղաքում, որտեղ ամերիկյան ռազմական ուժերը ատոմային ռումբ են նետել 1945 թվականին։

You might also like