Տոկիոյի Ռոպպոնգի թաղամասում առաջիկա հանգստյան օրերին իր դռները կբացի աշխարհում առաջին թանգարանը՝ նվիրված Սնուպիին՝ բիգլ ցեղատեսակի շանը, որը Peanuts կոմիքսների շարքի գլխավոր հերոսն է։ Այցելուները կարող են տեսնել նկարիչ Չարլզ Շուլցի օրիգինալ և չհրապարակված աշխատանքները, ով յուրահատուկ շնիկի մասին լեգենդար կոմիքսների հեղինակն է. հայտնում է Kotaku.com պորտալը։Մշտական ցուցահանդեսից զատ, որը նվիրված է Շուլցի արվեստին, թանգարանում կանցկացվեն նաև ժամանակավոր ցուցահանդեսներ։ Ընթացիկը, որը կազմակերպել է նկարչի կինը, կոչվում է «Իմ սիրելի Peanuts»։
Սնուպիի կերպարը շատ հայտնի էր 1970-ական թվականների ճապոնական երիտասարդության շրջանում։ Ընդ որում, շատ ճապոնացիներ երբեք չեն կարդացել Peanuts-ի կոմիքսները․ նրանց պարզապես դուր է գալիս Շուլցի ստեղծած կերպարը։
Առաջին անգամ Սնուպին հայտնվել է կոմիքսում 1950 թվականին։ Հեղինակը սկզբում ցանկացել է նրան անվանել Սնիֆֆի, բայց այդ անունն արդեն օգտագործվում էր այլ կոմիքսում։ 2015 թվականի նոյեմբերի 1-ին Հոլիվուդյան Փառքի ճեմուղում հայտնվեց Սնուպիի անվան աստղ։