Ճապոնական ուղեցույցը խորհուրդ է տալիս զբոսաշրջիկներին խուսափել «կելտերով մարդկանցից» և ֆուտբոլային ֆանատներից
Էդինբուրգի Luath Press տպարանում հրատարակված ուղեցույցը կազմել է խորհուրդներ ճապոնացի զբոսաշրջիկների համար, ովքեր պատրաստվում են մեկնել Շոտլանդիա: Նրանց խորհուրդ է տրվում առաջին հերթին խուսափել «շրջազգեստով մարդկանցից» և ֆուտբոլային ֆանատներից: «The Insider’s Guide to Scotland» ուղեցույցը հանդիսանում է Շոտլանդիայի ճապոնական առաջին պաշտոնական գիդը: Հրապարակման մեջ մանրամասն տեղեկատվություն կա խոհարարական ավանդույթների մասին, թե որին է պետք ծանոթանալ և որից խուսափել: Այնտեղ մանրամասն նկարագրվում են տեղական ուտեստները, օրինակ` իմբիրով մարմելադ կամ «Mackie’s» պաղպաղակ, նրբերշիկ և այլն. հայտնում է The Telegraph-ը:
Ինչպես նաև` զբոսաշրջիկներին հորդորում են լինել հանդուրժող և չգնահատել տեղի ծառայությունները իրենց ստանդարտներով. «Եղեք համբերատար Շոտլանդիայում, դա Ճապոնիան չէ»: Զբոսաշրջիկներին խորհուրդ են տալիս այցելել պատմական տեսարժան վայրեր, ծանոթանալ գոլֆի պատմությանը, ինչպես նաև` ուշադրություն դարձնել շոտլանդական կյանքի այլ ասպեկտներին ևս: Օրինակ, այցելել փաբ` նախօրոք ծանոթանալով այդ հաստատություն այցելելու էթիկայի առանձնահատկություններին:
Ճապոնացիներին զգուշացնում են, որ պետք չէ զարմանալ, եթե դրսում անձրև տեղա, իսկ անձրևանոցով լինեն ընդամենը մի քանի հոգի: Ուղեցույցը նաև ունի «տեղական անգլերենի» փոքրիկ բառարան: Օրինակ` «Ken» (know, իմանալ), «Bairns» (babies, փոքրիկներ), «Weeane» (Child,երեխա), «Away ye go» (No way, ճանապարհ չկա), «Geeze»(Give, տալ) и «Come away in»(Come in, մտեք):