Հրապարակվել է Տոկիոյի ծովածոցում կղզիների խումբ ստեղծելու պլանների մասին, որոնցից մեկի վրա կկառուցվի աշխարհում ամենաբարձր շինությունը՝ մղոն բարձրությամբ։
Sky Mile Tower երկնաքերը, որը կունենա 5577 ֆուտ կամ 1 700 մետր բարձրության, մոտ երկու անգամ բարձր կլինի Բուրջ Խալիֆայից՝ ներկայումս աշխարհի ամենաբարձր շենքից։
Ճապոնական երկնաքերը կունենա դիտահրապարակներ, որոնք կկառուցվեն ամեն 320 մետրը մեկ, ռեստորաններ, հյուրանոցներ, գրադարաններ, մարզասրահներ և կլինիկաներ․ գրում է The Telegraph-ը։
Sky Mile Tower-ը շրջապատված կլինի մի խումբ կղզիներով, որոնք մաս կկազմեն Next Tokyo-ին՝ էկոթաղամասին՝ ստեղծված կլիմայական փոփոխություններին ադապտացիայի համար։ Երկնաքերի շինարարության ավարտը նախատեսված է 2045 թվականին։
Այլ հոդվածներ
You might also like