Ճապոնիան հայտարարել է երկրորդ թեմատիկ այգու շինարարության մասին, որը նվիրված է Մումի Տրոլլներին։ Նոր թեմատիկ այգին պետք է բացվի 2015 թվականին՝ ի պատիվ Տուվե Յանսսոնի՝ հանրահայտ Մումի Տրոլլի արկածները գրքի հեղինակի հարյուր ամյակին։ Ներկա պահին դեռևս որոշված չէ վայրը, որտեղ կգտնվի այգին, բայց նախագծին իրենց մասնակցությունը կունենան Ֆինլանդիայից ներդնողները, որտեղ արդեն կառուցված է այգին՝ տարեկան գրավելով 200000 այցելուների․ հայտնում է Telegraf-ը։