Ճապոնիա․ Օսակայի օդանավակայանը երբեք չի կորցրել իր ուղևորների ճամպրուկները

Kansai International միջազգային օդանավակայանը լավագույնն է ճանաչվել աշխարհում ուղևորներին իրենց ուղեբեռները վերադարձնելու հարցում։ Իր հիմնադրման օրվանից սկսած՝ 1994 թվականից, Օսակայի օդանավակայանը չի կորցրել ոչ մի ուղեբեռ։

Kansai International

Skytrax-ը ներկայացրել է 2015 թվականին աշխարհի լավագույն օդանավակայանների վարկանիշային աղյուսակը։ Եվ կրկին, ինչպես անցած տարի, լավագույնն է ճանաչվել  Չանգի օդանավակայանը (Սինգապուր), բայց արևի վրա ևս հետքեր կան։

Kansai International

Սինգապուրի օդանավակայանը, որքան էլ որ լավը լինի, կորցրել է իր ուղևորների ուղեբեռները, իսկ ճապոնական Կանսաի  (Օսակա) օդանավակայանը չի կորցրել անգամ մեկ պայուսակ իր գործունեության 21 տարիների ընթացքում։

You might also like