Կիոտոյի նախկին բուդդայական տաճարը` Կանգա-անը (Kanga-an), վերածել են հասարարակական միջոցառումների անցկացման վայրի: Kanga-an տաճարը, որը կառուցվել է 17-րդ դարում, վերանորոգվել է, կառուցել են նաև ռեստորան և այն վերածել են բիզնես հանդիպումների սրահի, հայտնում է TravelDaileNews-ը:
Կիոտոյում կա ավելի քան 2000 վայր, որոնք ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային հուշարձանների ցուցակում: Միայն Kanga-an-ն է այժմ բաց հանրության համար: Կիոտոյի կոնգրես բյուրոյի (Kyoto Convention Bureau) մենեջեր Ջեյմս Կենտի (James Kent) խոսքերով` Կիոտո են այցելում բազմաթիվ բիզնես զբոսաշրջիկներ, որոնք ուրախ կլինեին ծանոթանալ մշակույթի և տեսարժան վայրերի հետ:
Տաճարի բացումը` որպես գործարար հանդիպումների սրահ, կգրավի բազմաթիվ բիզնես զբոսաշրջիկների: Kanga-an-ում կա բոլոր հարմարությունները գործարար հանդիպումներ անցկացնելու համար, այդ թվում` հնարավորություն ավելի մոտիկից ծանոթանալ ճապոնական մշակույթին:
Ինչպես նաև` հասարակ և էլեգանտ վայրում հյուրերը կարող են վայելել հիանալի ճապոնական խոհանոցը, ի դեպ` տաճարը նաև հայտնի է իր բանջարեղենային ուտեստներով: